News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել տարածքային վեճի շուրջ բանակցություններն արագացնել, փոխանցում է «Լենտան»՝ վկայակոչելով «Մայնիթին»։

Պարբերականը, հիմնվելով իր աղբյուրների վրա, նշում է՝ ենթադրվում է, որ կողմերը կքննարկեն խաղաղության պայմանագրի կնքումը՝ հիմք ընդունելով 1956 թվականին կնքված Համատեղ խորհրդա-ճապոնական հռչակագիրը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Մոսկվան խաղաղության պայմանագրի կնքումից հետո թույլ է տալիս, որ Խաբոմաին եւ Շիկոտանն անցնեն Ճապոնիային։ Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի մասին ոչինչ չի հիշատակվում։

Պարբերականի տեղեկություններով՝ Աբեն համաձայն է հետեւել այս փաստաթղթին: Նախկինում Ճապոնիայի իշխանությունները պնդում էին այլ հերթականության շուրջ՝ փոխանցել Հարավային Կուրիլները եւ դրանից հետո միայն խաղաղության պայմանագիր կնքել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Հեռավոր Արեւելք. Ընդլայնելով հնարավորությունների սահմանը» խորագիրը կրող լիագումար նիստում առաջարկել է մինչեւ տարվա վերջ ՌԴ–ի ու Ճապոնիայի միջեւ խաղաղության պայմանագիր կնքել առանց նախապայմանների։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news