News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Փարիզում երկկողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին «լավ ընկեր» է անվանել եւ իր խոսքը հաստատել է ԱՄՆ առաջնորդի ծնկին թեթեւակի թփթփացնելով, հայտնում է Associated Press-ը՝ հանդիպպումից տեսանյութ հրապարակելով:

Գործակալության տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահի ընկերական ժեստը Թրամփի թվիթի մասին լրագրողների հարցի պատասխանն էր, որում Թրամփը Մակրոնի մասին դրական չէր արտահայտվել:

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Թրամփը շատ սիրալիր էր, սակայն Մակրոնի ընկերական թփթփացնելու ժամանակ նստած էր «քարացած դեմքով»:

Ֆրանսիայի եւ ԱՄՆ առաջնորդների ողջույնները արդեն քանիցս գրավել են լրատվամիջոցների ուշադրությունը: Այսպես՝ երբ Թրամփը 2017 թվականին մասնակցում էր Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը, Մակրոնը Թրամփի ձեռքը սեղմել էր գրեթե կես րոպե: Մեկ տարի անց Telegraph-ը ուշադրություն էր դարձրել, որ Թրամփի ձեռքը Մակրոնի ամուր ձեռքսեղմումից սպիտակել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news