News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երևանում այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտոմեքենա է կողաշրջվել՝ ղեկին ոչ սթափ վարորդ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03:25-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին «Երիտասարդական» պալատ տանող ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, որի մեջ կա արգելափակված քաղաքացի։

Պարզվել է՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Հայկ Գրիգորյանը, Սարալանջ պողոտայում BMW X5 մակնիշի 07 NO 070 համարանիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշներին և կողաշրջվել: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, որից հետո շտապօգնության բժիշկներին նա հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:

Հայկ Գրիգորյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

 Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ