News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներում դատախազությունն առաջին անգամ դատարան է ուղարկել բժշկի դեմ գործ էվթանազիայի անցկացման կանոնների խախտման պատճառով, հայտնում է BBC News-ը: 

Սա 2002 թվականին այս միջամտության օրինականացումից հետո նման առաջին մեղադրանքն է:

Խոսքը վերաբերում է 2016 թվականին 74-ամյա կնոջ էվթանազիային, որն ապրում էր ծերանոցում եւ դեմենցիայով էր հիվանդ:

Դատախազության կարծիքով՝ էվթանազիա անցկացնելու համար բժիշկը բավարար հիմքեր չի ունեցել, քանի որ այդ մասին կարգադրության փաստաթուղթը, որը հիվանդը գրել էր մահվանից մի քանի տարի առաջ, «հստակ չէր եւ հակասական»: Դրանից բացի, կինը պարբերաբար խոսել է ինչպես իր մահանալու, այնպես էլ հակառակ ցանկության մասին:

«Դատախազության կարծիքով՝ բժիշկը պետք է կնոջ հետ քննարկեր՝ նա արդյոք նախկինի պես ցանկանում է մահանալ: Այն, որ նա հիվանդ էր դեմենցիայով, դա չի փոխում»,- նշված է հայտարարության մեջ:

Բժիշկը, ում անունը չի հրապարակվում, լրագրողներին ասել է, որ զգույշ է գործել եւ ափսոսում է քրեական հետապնդման ենթարկվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ