News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Փարիզում հանդիպման ժամանակ քննարկել են ՆԱՏՕ-ի, Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի հարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը:

«Քննարկվել է անվտանգության ոլորտում գլոբալ հարցերի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ամրապնդումը: Նրանք նաեւ ուսումնասիրել են Իրանի չարամիտ պահվածքին հակազդելու, Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման եւ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման առաջխաղացման ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ աշխատանքի ուղիները»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը Ֆրանսիայում կնշվի կիրակի՝ նոյեմբերի 11-ին: Հանդիսավոր օրվան նվիրված Խաղաղության համաժողովին կմասնակցեն մի քանի տասնյակ համաշխարհային առաջնորդներ եւ կառավարությունների ղեկավարներ,  հիշատակի արարողություններ տեղի կունենան Հաղթական կամարի մոտ եւ այլ հուշահամալիրներում:

Ֆրանսիայի նախագահի հրավերով Խաղաղության համաժողովին կմասնակցեն ավելի քան 70 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news