News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Անդրբայկալյան մարզում փրկարարները փրկել են հետեւի  թաթերով Քենոն լճի սառույցների մեջ մնացած շանը՝ հայտնում է MK.RU-ն։

Անդրբայկալյան որոնողափրկարարական ծառայությունը հայտնում է, որ առափնյա գոտում շրջագայելիս փրկարարները նկատել են շանը, որը երկար ժամանակ տեղից չէր շարժվում։ Մոտենալով՝ փրկարարները տեսել են, որ կենդանին հետեւի թաթերով եւ պոչով սառել եւ մնացել է սառույցի մեջ ու չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։

Հայտնում են, որ գործիքների միջոցով շանը սառույցից հանել եւ ափ են տեղափոխել։ Այնուհետեւ ծառայության աշխատակիցները աշխատանքի վայրում կենդանուն տաքացրել են, կերակրել ու բաց թողել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ