News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարեւոր հարց է քննարկվում, մեկը ԱԺ ընտրություններին մասնակցության հարցը, մյուսը ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարց։ Այս մասին քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստից անմիջապես հետո ճեպազրույց կտա կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակը չի հրապարակվի, դա կարվի առաջիկա մի քանի օրերին։ Վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։

Շարմազանովը խոսեց նաեւ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշան մասին՝ հայտարարելով, որ ինքն առաջին մարդկանցից է եղել, ով կողմ է եղել ընտրություններին կուսակցության մասնակցելուն։

«Ես ոչ միայն կողմ եմ, ես ջատագովն եմ եղել ի սկզբանե, որ, անկախ նրանից՝ դեկտեմբերը ձեռնտու է, ձեռնտու չէ, ափալ-թափալ է, թե ափալ-թափալ չէ՝ կուսակցությունը պարտավոր է մասնակցել ընտրություններին, եթե այն քաղաքական ուժ է: Իսկ մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ է: Մենք տեսնում ենք այն մարտահրավերները, որ կան, եւ ունենք եւ՛ ասելիք, եւ՛ անելիք»,- հայտարարեց նա:

Նշենք, ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ