News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

USA Really-ի գլխավոր խմբագիր, Տեղեկատվական հանրության զարգացման հարցերով հասարակական պալատի փոխնախագահ Ալեքսանդր Մալկեւիչի՝ ԱՄՆ-ում կալանավորումը «լուրջ անհանգստություն» է առաջացնում ՌԴ ԱԳՆ-ում՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

«Դատելով կալանավորման ժամանակ Մալկեւիչին տված ԱՄՆ ընտրությունների վրա տխրահռչակ «ռուսական ազդեցության» մասին հարցից․․․ տեղի ունեցածը նաեւ թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար առիթ ստեղծելու ձգտում կա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ըստ ԱԳ նախարարության՝ ՀԴԲ-ում ժամերով հարցաքննությունը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ամերիկյան իշխանությունները ճնշում են գործադրում ոչ միայն ռուսական մամուլի, այլեւ ԱՄՆ-ի մասին ցանկացած անկախ կարծիքի վրա։ Հայտարարության մեջ նշվում է, որ ինչպես RT-ի հետ կապված պատմության դեպքում, այստեղ եւս Վաշինգտոնը փորձում է խոչընդոտել օբյեկտիվ տեղեկատվությունն ամերիկացիներին հասցնելուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ