News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Շատ լավ է, որ կա օպերատիվ կապ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մակարդակով, դա նախագահի ու վարչապետի միջեւ կապ չի, ինչպես դա բացատրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով, նման կապը կարեւոր է եւ այդպիսի կապ եղել է նախկինում. «Պարբերաբար նաեւ հատուկ կապ ձեւավորվել է, երբ եղել է քննարկելու հարց, դա տեխնիկապես դժվար չի։ Իմ նախարար եղած ժամանակ երկու անգամ նման բան եղել է։ Լարված շրջանում նման կապ ունենալը կարող է օգտակար լինել չնախատեսված կամ պատահական զարգացումների լարումից»«-ասաց Վիգեն Սարգսյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, նա ասաց. «Մեր իշխանությունն ամեն ինչ պետք է անի թույլ չտալու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը։ Եթե դեկտեմբերի 6-ին մենք զիջենք, դա կլինի ձախողում։ Այդ ռիսկը պարտադիր պետք էր հաշվի առնել քայլեր ձեռնարկելիս։

Ես կարծում եմ ցանկացած մեկը պետք է հասկանար, թե ինչքան հակաճնշում կար ղարաբաղյան պատերազմի բովով անցած մարտական գեներալին այդ պաշտոնում նշանակելու ՀՀ ջանքերին»։

Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն չի արձագանքել ղարաբաղյան հակամարտությունում իրավիճակի լարումներին. «Առնվազն 5 անգամ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունները ռազմական գործողությունների հետ կապված եւ ոչ միայն ապրիլյան պատերազմի ժամանակ։ ՀԱՊԿ-ը լուրջ կառույց է, որն ունի կոլեկտիվ պաշտպանություն ենթսդրող հոդված, ՀԱՊԿ-ն ունի մեխանիզմներ ներքին գներով զենք-զինամթերք ձեռք բերելու, ունի համատեղ զորավարժությունների շատ ընդարձակ գործիքակազմ։ Հայաստանը ՀԱՊԿ-ում եղել է ամենաակտիվ դերակատարներից, որն ունեցել է իր ծանրակշիռ խոսքը»,-հայտարարեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ