News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պակիստանում աստծուն անարգելու համար մահվան դատապարտված կաթոլիկ Ասյա Բիբին, ով ավելի ուշ արդարացվել էր երկրի Գերագույն դատարանի կողմից, ուզում է լքել երկիրը եւ Գերմանիա մեկնել՝ տեղեկացնում է Bild am Sonntag-ը։

Գերմանիայի իշխանություններն, ամենայն հավանականությամբ, պատրաստ են Բիբիին ընտանիքով ընդունել, եթե որոշակի պայմաններ կատարվեն։

51-ամյա Ասյա Բիբին, ով 5 երեխաների մայր է, մահվան դատավճռի իրականացմանը սպասում էր 2010-ից, երբ նրան մեղավոր ճանաչեցին Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեջ։ 2009թ․ Բիբին դաշտում աշխատել է մահմեդական կանանց հետ։ Նրան խնդրել են ջուր բերել, սակայն կանայք դժգոհել են, թե իրենք չեն կարող խմել քրիստոնյա կնոջ բերած ջուրը, քանի որ կուժին նրա հպումից ջուրը կարող է կեղտոտվել։ Մի քանի օրից նրանք գնացել են տեղի մոլլայի մոտ եւ Բիբիին մեղադրել աստծուն անարգելու մեջ։

Հոկտեմբերի վերջին Պակիստանի գերագույն դատարանը բոլորի համար անսպասելի արդարացրեց Ասյա Բիբիին, ինչին հետեւեցին իսլամիստների զանգվածային բողոքները։ Ամուսինը հայտարարեց, որ անհանգստանում է, քանի որ կնոջ կյանքին վտանգ է սպառնում, եւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում կամ Կանադայում ապաստան խնդրեց։ Սակայն գերագույն դատարանը, որ արդարացրել էր կնոջը, թույլ չտվեց, որ նա երկրից հեռանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ