News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Արդարության կուսակցության առաջնորդ Լի Չժոն Մին խորհրդարանին առաջարկել է բանաձեւ ընդունել ԿԺԴՀ հանդեպ միջազգային պատժամիջոցների չեղարկման պահանջով՝      Փհենյանի հետ երկխոսություն պահպանելու համար: Այս մասին Սեուլում իր օգնականների հետ հանդիպման ժամանակ ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե Ազգային ժողովը (խորհրդարանը) նման բանաձեւ ընդունի, ապա դա հնարավորություն կտա զգալիորեն արագացնել դեպի  խաղաղության եւ ապամիջուկայնացման ճանապարհը», - ընդգծել է կուսակցության ղեկավարը: Նրա խոսքով, ԿԺԴՀ հանդեպ պատժամիջոցները պետք է չեղարկել ապամիջուկայնացման գործում առաջընթաց հասնելու նրա նավճումներին զուգընթաց:

Արդարության կուսակցության ղեկավարի հայտարարությունը հնչել է ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության հետագա ճակատագրի անորոշության ֆոնի վրա: Վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ են դարձել նրանց դիրքորոշումների լուրջ հակասությունները. ԱՄՆ-ն պնդում է, որ պատժամիջոցները պետք է  պահպանվեն մինչեւ Հյուսիսը լիովին ապամիջուկայնացված կլինի, իսկ Փհենյանը կարծում է, որ պետք է պարգեւի արժանանա ապամիջուկայնացման ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ