News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ուշադրության կենտրոնում պահել Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված հարցերը և նախատեսում ենք այսօր կամ վաղը կրկին այցելել նրան:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք հետևում են կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված հարցերին, քանի որ նրա փաստաբանները ահազանգում են, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

«Այցի հիման վրա հանդես կգանք հայտարարությամբ: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Մանվել Գրիգորյանին, փաստաբանները մեզ դիմումներ են հասցեագրում, մենք կապի մեջ ենք արդարադատության նախարարության հետ»,-շեշտեց նա:

Արման Թաթոյանն ասաց, որ իրենց համար կարևոր չէ անձը ինչի հանցանքի մեջ է մեղադրվում, նրա իրավունքների հետ կապաված հարցերը պահում են ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված փորձաքննության արդյունքերը հրապարկվել էին սեպտեմբերի վերջին, փաստաբանները հայտնել էին 16 հիվանդություն, մասնավորապես՝ ողնաշարի, երիկամների հետ կապված, սակայն հիմնական հիվանդությունները քաղցկեղն է և շաքարային դիաբետը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տպել
Ամենաշատ