News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


Մենք ունենք պետական կառավարման ուռճացված համակարգ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Նախ կա այս զուգահեռ համակարգ կոչվածը՝ հիմնադրամների, ՊՈԱԿ–ների միջոցով, որտեղ ավելի մեծ ֆինանսական հոսքեր են եւ ավելի մեծ ռեսուրսներ կան, որոնք հաճախ կրկնում են այն գործառույթները, որոնք պետք է նախարարությունները անի, այսինքն՝ պետք է այս ամենը վերանայել, բոլորի գոյությունը հատ–հատ վերաիմաստավորել, եթե իհարկե անհրաժեշտ է, որ որեւէ այսպիսի կառույց լինի, ապա կմնա, իսկ եթե ոչ, կտարրալուծվի կամ կմիաձուլվի այլ կառույցների հետ»,–նշեց նա։ 

Միրզոյանը հայտնեց նաեւ, որ աշխատում են քաղծառայողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ.«Մենք աշխատում ենք նաեւ այն ուղղությամբ, որ բարձրացվեն քաղծառայողների աշխատավարձերը, քանի որ ստացվում է նախարարությունում կա ցածր աշխատավարձով աշխատող քաղծառայող, եւ կողքի հիմնադրամում նույն բանը անող բարձր աշխատավարձով աշխատող։ Սա մոտիվացիայի եւ պրոֆեսիոնալ որակների, աշխատանքի որակի, ներդրվող ջանքերի խնդիր է լուծում»։

Նախարարությունների թվի կրճատման մասին նա հավելեց, որ մի քանի տարբերակներ կան նախարարությունների թվի առնչությամբ, որոնք 90 տոկոսով համընկնում են. «Մենք խոսում ենք 9-11 նախարարություն ունենալու մասին»։

Խոսքը արդյունավետության բարձրացման մասին է, ոչ թե կրճատման մասին. «Մեխանիկական կրճատման մասին խոսք չի կարող լինել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել