News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը


Այլեւս դպրոցներում չեն լինելու խմբակներ, որոնց տրվում են հարյուր միլիոնավոր դրամներ բյուջեից, որտեղ գովերգվելու են տուշոնկայով հարստացած նախկին զինվորականներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ռազմահայրենասիրական դաստիարակության խնդրին:

«Սա չի լինելու, եւ թող չշահարկեն, որ տարբեր խմբակների գումարները կտրել են, կտրել ենք ու տալու ենք այլ նպատակների համար, որ ՀՀ քաղաքացի դաստիարակվի»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը հավելեց, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացվելու են վերապատրաստման շնորհիվ. «Սիրելի ուսուցիչներ, ձեր աշխատավարձը բարձրացվելու վերապատրաստման արդյունքում՝ «Ուսուցիչ» ծրագրով, որը նախատեսված է բյուջեում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news