News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում տեղի են ունեցել ոտնձգություններ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, ուստի ժամանակն է, որ կարգավորվի Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում՝ առանց նրա համաձայնության հավաքներ անցկացնելուխնդիրը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ–ում «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախագծի համահեղինակ, 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը։  «Օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա հաշվի առնել Հայ առաքելական եկեղեցու կարծիքը՝ հավաքների անցկացման վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում օրենքով սահմանված կարգով կչեզոքացվեն Հայաստանի Հանրապետության տարածքում Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում հասարակական կարգը խախտելուն միտված եւ կրոնական հիմքով անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման հետ կապված վտանգները»,–նշեց պատգամավորը:

Նա շեշտեց՝ խնդիրը Հայ առաքելական եկեղեցու դեմ բողոքելու իրավունքը սահմանափակելը չէ։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ կառավարությունը օրինագիծը ուսումնասիրելուց հետո առաջարկել է «Հավաքների ազատության մասին» օրենքը անփոփոխ թողնել։ «Այս նախագիծը լուրջ խնդիրներ ունի։ Մասնավորապես հավաքների ազատության անհիմն ու անուղղակի սահմանափակման միտում ենք տեսնում, ինչը հակասում է ոչ միայն սահմանադրության 44-րդ հոդվածին,  որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին մասնակցելու եւ նման հավաքներ կազմակերպելու իրավունք, այլ նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որը եւս հավաքների ազատության երաշխավորման դրույթներ է սահմանում»։

Փոխնախարարը ընդգծեց՝ բազմաթիվ վճիռներ կան ՄԻԵԴ–ում, որի համաձայն խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակություններում, պետությունները չպետք է անհիմն ու անուղղակի սահմանափակեն այդ իրավունքը։

«Իսկ առաքելական եկեղեցու տարածքում հավաքները սահմանափակելու առնչությամբ պետք է դիտել, թե որքանով է սահմանափակվում այլոց հիմնարար իրավունքերը, եթե այդ իրավունքները գերակայում են հավաքների ազատության իրավունքին։ ՄԻԵԴ–ի վճռով սահմանվել է, որ հավաքը կարող է սահմանափակվել, եթե խախտվում է մարդկանց կրոնական ազատության իրավունքը, սակայն պետք է համոզվել նախ որ կրոնական ազատության իրավունքը խախտվում է»,–նշեց Հովհաննիսյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ կոչ արեց չանտեսել սահմանադրության այն հոդվածը, որով ճանաչվում է Հայ առաքելական եկեղոցու բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում։ «Այս նախագիծը ուղղված է հայ առաքելական եկեղեցին վտանգավոր սողոսկումներից պաշտպանելուն»,–հավելեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Իրենք իրենց մխիթարում են. ասում են՝ դե մի 50 հոգի են, դե մի 300 հոգի են, շատ չեն...
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով...
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Դեռևս նման միջադեպ չի գրանցվել, որ ոստիկանությունը ուժ կիրառի հոգևորականի նկատմամբ…
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր…
Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին
Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից...
Ամենաշատ