News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը քաղաքական աջաբսանդալ էր, չկա քաղաքական գաղափարախոսություն։ Այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։

«Կոռեկտ չէ գնահատել ուրիշների ցուցակը, բայց «Իմ քայլի» ցուցակում քաղաքական գաղափարախոսություն չտեսա, ոնց որ քաղաքական աջաբսանդալ լիներ։ Ես լավ չեմ պատկերացնում՝ մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել ԵՏՄ–ին, բայց այսօր հայտնվել են մի ցուցակում, որի ղեկավարը ԵՏՄ–ի ջատագովն է, մարդիկ ամբողջ կյանքում դեմ են եղել կարմիր գծերին ու կամերաներին, հիմա մի ցուցակում են հայտնվել, որտեղ պաշտպանում են կարմիր գծերն ու կամերաները։ Չեմ հասկանում՝ ինչ սկզբունքով է ստեղծվել իրենց ցուցակը, պետք է լինի հստակ քաղաքական գիծ, ոնց որ հրապարակի միտինգավոր ժողովրդից ընտրել են, եկել են, ասենք թե 80-90 տոկոս հավաքեցին, բայց հետո ի՞նչ են անելու։ «Իմ քայլ»–ում չեմ տեսնում քաղաքական գաղափարախոսություն, թե ինչը, օրինակ, կարող է միավորել ցուցակի 2–րդ ու 15–րդ համարին»,– ասաց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ