News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ բոլոր 4 խմբակցությունները դիմում են ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որը վերաբերում է դեկտեմբերի 4-ից մեկնարկելիք ԱԺ հերթական նիստերին:

Քանի որ ԱԺ աշխատանքն սկսելու համար դեռ քվորում չկար, Արա Բաբլոյանն ընթերցեց այդ դիմումը. «Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 4-ին գումարվող ԱԺ հերթական նիստերը համընկնում են դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններին նախորդող նախընտրական ժամանակահատվածին, միաժամանակ մտավախություն ունենալով, որ նիստերի ընթացքում պատգամավորների ելույթները կարող են մեկնաբանվել նախընտրական քարոզչության իրավունքի իրականացման չարաշահում, խնդրում ենք ԱԺ պատգամավորների բացակայությունը վերոնշյալ նիստերից համարել հարգելի»:

ԱԺ նախագահը նաեւ պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը նախընտրական քարոզչության սահմանափակումների մասին հստակ նշում է, որ չի կարելի չարաշահել եւ քարոզչություն անցկացնել օգտագործելով պետական կառույցները աշխատավայրը, տրանսպորտը եւ մի շարք այլ միջոցներ. «Փաստորեն եթե այստեղ մեր խոսափողն օգտագործվի քարոզչության համար, դա կհակասի ԸՕ 23 հոդվածին: Այդ պատճառով առաջարկում են բացակայությունը համարել հարգելի:

Վստահ եմ, որ կընդունենք որպես հիմք, կհամարենք հարգելի»,-ասաց նա:

Նկատենք, սակայն, որ այստեղ խնդիրն այն է, որ ԱԺ պատգամավորները չեն ցանկանում զրկվել իրենց աշխատավաձից, քանի որ եթե պատգամավորն անհարգելի բացակայում է նիստերից, այդ օրվա աշխատավարձը նրան չի վճարվում: Պատգամավորները ցանկանում են դեկտեմբերի 4-ին մեկնարկող նիստերին չգալ, բայց չզրկվել աշխատավարձից:

ԱԺ-ում քննարկում են, թե ինչպե՞ս անել, որ պատգամավորները չմասնակցեն հաջորդ քառօրյային, բայց չզրկվեն աշխատավարձից

Տպել
Ամենաշատ