Nightwatch Cybersecurity ընկերությունից մասնագետները հայտնել են Android սարքերում վտանգավոր խոցելիության մասին: Այն օգտագործելով՝ հաքերները կարող էին հետեւել օգտատերերի տեղաշարժերին, գրում է Lenta-ն:
Չարագործները կարող են օգտվել բացթողումներից Wi-Fi-ի միջոցով: Տեսանելի են դառնում ազդանշանի հասանելիության գոտում գտնվող բոլոր սարքերը:
CVE-2018-9581 կոչվող խոցելիությունը հայտնաբերվել է RSSI համակարգում: Այն որոշում է ընդունող ազդանշանի աստիճանը: RSSI-ն նաեւ այդ տեղեկությունը փոխանցում է այլ ծրագրերին:
Բացթողնման պատճառով կողմնակի հավելվածները կարող են ընդունող ազդանշանի մասին ողջ տեղեկատվությունը ստանալ եւ որոշել, թե որտեղ է գտնվում օգտատերը:
Ըստ փորձագետների, այս խոցելիությունն առկա է Android օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներում: