News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աշխարհը կբախվի նոր առեւտրային սառը պատերազմի, որն առաջացել է Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածությամբ, ինչից կարելի է խուսափել միայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխման ճանապարհով, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը, փոխանցում է Reuters-ը:

«Հիմա իրական վտանգն այն է, որ մենք մտնում ենք Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ սառը պատերազմի մեջ, որում բոլոր երկրները, ներառյալ Եվրոպան կպարտվեն,- ասել է Լե Մեյրը: - Այս բացահայտ առեւտրային պատերազմն ամբողջ աշխարհի համար տնտեսական ինքնասպանություն կդառնա: Սա ուղղակի հիմարություն է»:

Նրա խոսքով՝ ԱՀԿՆ-ն պետք է դուրս գա «կոնսենսուսի կաթվածահարումից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ