News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիության ԱԳ նախարարները նոյեմբերի 19-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների կատարման իրավիճակը եւ Ազովի ծովում կատարվող իրադարձությունները, սակայն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման թեման այնտեղ չի քննարկվի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրին։

«Ես սպասում եմ, որ Ազովի ծովի իրավիճակն, իրոք, նախարարների բանակցությունների օրակարգի կետերից մեկը կլինի»,- ասել է աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կքննարկվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետություններում ընտրությունների անցկացման հետ։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան նախկինի պես մնում է ԵՄ օրակարգի առաջնահերթություններից մեկը, ինչի մասին է վկայում դեկտեմբերի 17-ին անցկացվելիք ԵՄ-Ուկրաինա ասոցացման խորհրդակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ