News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մանվել Ջավադյանը դադարեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները։ Այս մասին նա հայտնել ֆեյսբուքյան իր էջում․ «10 տարի շարունակ պատասխանատվության զգացումով, ձեր աջակցությամբ, շատ դեպքերում նաև ձեր պահանջով Ավան վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման:

Սիրելի ավանցիներ, Երևանի քաղաքապետարանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում այս տարիների միասնական և նվիրված աշխատանքի, հաջողված ծրագրերի և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարևոր ձեռքբերումների համար. ձեր շնորհիվ է, որ այսօր ունենք բարեկարգ և գեղեցիկ վարչական շրջան:

Մեր քաղաքը շարունակելու է զարգանալ, և ես իմ ուժերի, հնարավորությունների սահմաններում աջակցելու ու նպաստելու եմ այդ զարգացմանն ուղղված բոլոր ջանքերին: Խաղաղություն մեզ և մեր երկրին»,- գրել է Ջավադյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ