News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրականացնելով պարտատոմսերի երեք հաջող թողարկում եւ տեղաբաշխումների ժամանակ ունենալով բարձր պահանջարկ՝ այս տարի եւս Գլոբալ Կրեդիտը նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում:

Սույն թվականի նոյեմբերի 27-ին կտեղաբաշխվի 500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 տարի շրջանառության ժամկետով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 50,000 հատ անվանական արժեկտրոնայյին, ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ուղղորդիչ նվազագույն գինը սահմանվում է 10,000 ՀՀ դրամ:

Պարտատոմսերի պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան, իսկ տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել ցանկացած առեւտրային բանկ կամ ներդրումային ընկերություն:

Տեղաբաշխումն իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում՝ ստանդարտ փակ (եվրոպական) մեկանգամյա աճուրդի անցկացման միջոցով:

Որպես տեղաբաշխող հանդես է գալիս «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, իսկ թողարկվող պարտատոմսերի ցուցակումից հետո վերջինս իրականացնելու է նաեւ շուկա ստեղծողի (market maker) գործառույթներ:

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը հրապարակված է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» -ի եւ «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքերում, համապատասխանաբար՝ www.globalcredit.am եւ www.renesa.am հասցեներով:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»  հետեւյալ հեռախոսահամարներով՝ +(374 11) 700 100, 700 200 կամ  «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ հետեւյալ հեռախոսահամարով՝ +(374 10) 54 83 87:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ