News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի ոստիկանապետ Մուսթաֆա Այդընը հանդիսավոր պարգեւատրել է մեքենան վարելու ժամանակ հեռախոսով խոսելու համար իր աղջկան տուգանած ճանապարհային ոստիկան Գիզեմ Այդընին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ իր աղջկան տուգանած ոստիկանին հանդիսավոր պարգեւատրելու ժամանակ ոստիկանապետը շեշտել է, որ առաջին հերթին հենց ոստիկանները պետք է պահպանեն երթեւեկության կանոնները, նոր քաղաքացիներից պահանջեն պահպանել այն։ «Ես պարգեւատրում եմ իմ աղջկան տուգանած ոստիկանին։ Նա իր պարտականությունն է կատարել եւ տուգանել է մեքենայով ընթացքի ժամանակ հեռախոսով խոսացած իմ աղջկան։  Ղեկին չպետք է հեռախոսով խոսել»,–ասել է ոստիկնապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ