News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Շվեդիայի օրենսդիրները պատրաստվում են կողմ քվեարկել անչափահասների ամուսնությունների մասին օրենքի խստացմանը, հաղորդում է NBC News-ը:

Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ, իսկ այդ միջոցները ձեռնարկվել են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի պատճառով:

Եթե օրենքն ընդունվի, ապա երկրում կարգելվի 18 տարեկանից ցածր մարդկանց ամուսնությունը:

Միեւնույն ժամանակ, երկրում արդեն գրանցված արտասահմանցի  անչափահասների ամուսնությունները անվավեր են համարվելու եւ նրանք ստիպված կլինեն նորից գրանցել  ամուսնությունը, հենց որ իրենց 18 տարին լրանա:

Նշվում է, որ Եվրոպայում փախստականների եւ եվրոպական երկրներում ապաստան հայցող անձանց շրջանում անչափահասների ամուսնության վերաբերյալ վիճակագրություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news