News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 17-ին՝ ուսանողության միջազգային օրը, NEWS.am-ը հարցում է  կատարել հայ ուսանողների շրջանում եւ պարզել նրանց հուզող մի շարք հարցեր։

Ուսանողները իրենց հուզող խնդիրների շարքու նշել են կրթության ոչ բավարար մակարդակը, վարձավճարների բարձր լինելը, բուհերում կազմակերպչական հարցերի կարգավորումը, գրադարաններում գրքերի հետ կապված խնդիրները։

«Հայաստանի բուհական մակարդակն ընդհանուր առմամբ շատ վատ է, հույս ունենք,ո ր նոր իրավիճակում կփոխվի, բայց այսօր ինչ կատարվում է համալսարանում շատ մտահոգիչ է եւ դա լավ արդյունքի չի բերի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը։

Ուսանողներից մեկն էլ բողոքեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շատ բարձր վարձավճարներից։

«Շատ խելացի երեխեք կան, որ կուզենային բժշկականում սովորել, բայց բարձր վճարների պատճառով չեն կարողանում»,-ասաց ուսանողներից մեկը։

Մանրամասները տեսանյութում․

Տպել
Ամենաշատ