News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան SpaceX ընկերությունը հրաժարվել է Falcon 9 հրթիռ-կրիչի երկրորդ աստիճանի թարմացման գաղափարից դրա կրկնակի օգտագործման համար։ Այս մասին իր պաշտոնական թվիթերյան էջում հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Ի դեպ, SpaceX-ն այլեւս չի նախատեսում կրկնակի օգտագործման համար Falcon 9-ի թարմացման երկրորդ փուլ»,-գրել է նա՝ նշելով, որ միայն աննշան փոփոխություններ են նախատեսվում, որպեսզի ավելացնեն նրա հուսալիությունը, ոչ միայն այն պայմանով, որ NASA-ն ու ԱՄՆ ՌՕՈՒ աջակցություն ցույց կտան»,-հավելել է Մասկը։

Սրա փոխարեն ընկերությունը, նրա խոսքով, հույս ունի արագացնել Big Falcon Rocket-ը (BFR)՝ հրթի-կրիչի եւ նոր սերնդի տիեզերանավի նախագիծը։ Այս համակարգը, ըստ SpaceX-ի, հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել կրկնակի անգամ։ Այն, ինչպես հաշվարկել են ընկերությունում, տիեզերք կհանի 48 մետր երկարությամբ եւ տիեզերագնացների համար 40 խցիկներով միջմոլորակային տիեզերանավը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ