News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Տյումենում կազմակերպված «Մեծ աղանդերային պարահանդես» խոհարարական  փառատոնում Նիկոլայ II կայսեր եւ նրա ընտանիքի անդամների դիմանկարներով կարկանդակներ են ներկայացրել՝ տեղեկացնում է Лента.Ру-ն։

Միջոցառման կադրերը marypovetkina. անունով օգտատերը տեղադրել է իր Instagram Stories-ում։

Կարկանդակների վրա սեւ ու սպիտակ նկարներ են։ Աշխատանքների հեղինակները, ովքեր «Մաքսիմա» ռեստորանային ցանցից են, ասել են, որ թեման իրենց նախօրոք առաջադրվել է մշակույթի նախարարության կողմից։

2018թ․ թեման «Կայսերական մեծ երթուղի» էր կոչվում։ Այն նվիրված էր Ռոմանովների ընտանիքի սպանության 100-ամյա տարելիցին։

Փառատոնի մասնակիցներից մեկը ցուցահանդեսում ներկայացրել էր շոկոլադից պատրաստված թագավորական գնացքը։

Նիկոլայ II կայսեր ընտանիքն ու սպասավորները սպանվել էին 1918թ․ ամռանը՝ Եկատերինբուրգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ