ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի նշանակումը քիչ հավանական է: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փորձագետի խոսքով, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ նիստի ժամանակ հնարավոր է իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ:
«Առաջին տարբերակը հայ թեկնածուի նշանակումն է (ամենայն հավանականությամբ Վաղարշակ Հարությունյանի), երկրորդ տարբերակը Բելառուսի թեկնածուի նշանակումն է:
Երրորդ սցենարի համաձայն, ոչ ոք չի նշանակվի, եւ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը կշարունակի իր աշխատանքը», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ որոշում կկայացվի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ: