News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, պարտավորված կլինեն ԱՄՆ-ի օգտին հարկեր վճարել՝ գրել է բրիտանական Sunday Express թերթը։

Դրա պատճառն այն է, որ Մեգանը մինչ այժմ ԱՄՆ քաղաքացի է։ Ընդ որում, ամերիկյան օրենսդրության համաձայն՝ հարկեր պետք է մուծի ոչ միայն նա, այլեւ արքայազն Հարին, ով Բրիտանիայի բյուջեին արդեն իսկ վճարումներ կատարում է։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Մեգանի կարողությունը 5 մլն դոլար է գնահատվում, սակայն հարկեր պետք է վճարվեն նաեւ նրա ողջ անշարժ եւ շարժական գույքի, զարդերի, անձնական հագուստների համար, մինչդեռ Հարիի հիմնական եկամուտը տարեկան 300 000 ֆունտ սթեռլինգ է։

«Սա թագավորական ընտանիքի համար չլսված ֆինանսական ռիսկ է եւ սարսափելի մղձավանջ»,- հայտնում են աղբյուրները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ