News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Չիկագոյի համալսարանի Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի անցկացրած հետազոտությամբ պարզվել է, որ օդի աղտոտվածության ամենաբարձր խտությամբ երկրներն են Նեպալն ու Հնդկաստանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հետազոտության տվյալներով՝ այս երկրներում օդի աղտոտվածությունը մոտ 4 տարով կրճատում է տեղացիների կյանքի տեւողությունը: Ըստ որում՝ Հնդկաստանի Բիհար, Ութար-Փրադեշ նահանգներում աղտոտվածության աստիճանն ավելի բարձր է, այնտեղ կյանքի տեւողությունը նվազում է 6 տարով՝ այն ցուցանիշի համեմատությամբ, որը կարող էր գրանցվել, եթե պահպանվեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած օդի մաքրությանը նպաստող պայմանները:

Հետազոտության մեջ նշվում է, որ աշխարհում գրեթե 5,5 մլրդ մարդ ապրում է այն շրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը գերազանցում է ԱՀԿ նորմերը: Միաժամանակ, նշվում է, որ ըստ այս ցուցանիշի Ասիան ռեկորդակիր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ