News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի երեկոյան Գվատեմալայի իշխանությունները հայտարարել են Ֆուեգո հրաբխի ժայթքումը դադարելու մասին, որը, վերջին տեղեկություններով, հանգեցրել էր մոտ 4 հազար մարդու տարհանմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի Սեյսմոլոգիայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INSIVUMEH) հայտնում է, որ ներկայումս Ֆուեգոյի հինգերորդ արտաժայթքումը դադարել է, չնայած հրաբխի մեջ թույլ եւ միջին հզորության պայթյունները շարունակվում են, իսկ ծխի սյունը հասնում է 4,8 կմ բարձրության: Ժայթքումը տեւել է ընդհանուր 32 ժամ:

Ավելի վաղ Գվատեմալայի Տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայությունը (CONRED) հրաբխի ակտիվության պատճառով վտանգավորության կարմիր մակարդակ էր հայտարարել եւ իշխանության տեղական մարմիններին կոչ էր արել բնակչության տարհանում սկսել:

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի հզոր ժայթքում էր տեղի ունեցել հունիսին: Ողբերգությունն առնչվել էր երկրի մոտ 16,6 մլն բնակիչներից 1,7 մլն-ին: Զոհվել էր մոտ 190 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ