News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

2013 թվականի ապրիլից, երբ երկրի նախագահ դարձավ Նիկոլաս Մադուրոն, երկրից հեռացած վենեսուելցիների ընդհանուր թիվը գերազանցում է 4 միլիոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ավելի վաղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Վենեսուելայից միգրանտների թիվը ամբողջ աշխարհում 3 միլիոն էին գնահատում: Ըստ կազմակերպությունների տվյալների Վենեսուելայից միգրանտների եւ փախստականների մեծ մասին՝ մոտ 2.4 միլիոն մարդ, հյուրընկալում են Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրները:

Nacional պորտալը վկայակոչելով Consultores 21-ին, հաղորդում է, որ այս տարվա վերջի տվյալներով փախստականների թիվը կարող է գերազանցել 4.6 միլիոնը: Վենեսուելայի ընդհանուր բնակչությունը գնահատվում է 31 միլիոն:

Հատկանշական է, որ նախագահ Ուգո Չավեսի օրոք Վենեսուելայից (1999-2013) հեռացել է 800 հազարից քիչ մարդ:

Վենեսուելայում արդեն երկար ժամանակ է տնտեսական ճգնաժամ է: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումների համաձայն, 2018 թվականի վերջին երկրում գնաճը կարող է հասնել 1 միլիոն տոկոս: Դա Վենեսուելայի իրավիճակը նման է դարձնում Գերմանիայում 1923-ին կամ Զիմբաբվեում 2000-ականների վերջին ստեղծված իրավիճակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ