News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ընտրություններից հետո 17 նախարարություն չի լինելու, դրանց թիվը կրճատվելու է։

«Կառավարությունը 100 տոկոսով իրականացրել է այն խնդիրը, որը դրվել է իր առջեւ հեղափոխությունից հետո մինչեւ այդ փուլը։ Սակայն, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների աշխատանքից, սա չի նշանակում, որ ես գոհ եմ իմ աշխատանքից, ես երբեք գոհ չեմ լինելու իմ աշխատանքից»,– ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ ուղղորդված են քննադատում նախարարներին եւ այդ քննադատությունն ըստ էության չեն. «Ասում են՝ նախարարն ասաց փետրվարի 31, վայ վայ, որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին է խոսում, որեւէ մեկը կանխավարկած ունի, որ տրանսպորտի նախարարը չգիտի՞, որ չկա փետրվարի 31։ Նա ինժեներական միջավայրի ներկայացուցիչներից մեկն է։ Ֆեյք են բացում, ասում՝ կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրում, ֆոտոշոփով սարքում են, մեկը պատկերացնո՞ւմ է, որ գիտությունների թեկնածոըի մասին է խոսքը։ ՀՀԿ–ի կարկառուն ներկայացուցիչն ասում է՝ ինչպես կարելի է մարդուն նշանակել, որը երբեք չի ղեկավարել, բայց ինքը չի հասկանում, որ իրեն ղեկավարել են, բայց ինքը երբեք չի ղեկավարել ու որտեղ էլ դնեն, չի ղեկավարելու։ Ասում են՝ փորձ չունեն, այո իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, ես ուրախ եմ, որ չունեն այդպիսի փորձ։ Այն պաշտոնյան, որը փորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերի, ամենախիստ պատժին կարժանանա, որին չեն արժանանա նույնիսկ քյոռնակ կոռուպցիոներները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ