News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դատախազը բողոքարկել է Գյումրիում առերևույթ բռնաբարության փորձ կատարելու համար մեղադրվող Հ. Շահնազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին NEWS.am—ի հարցմանն ի պատասխան հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Հոկտեմբերի 29-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի մի բնակչուհի հաղորդում և դիմում է տվել այն մասին, որ նույն օրը առավոտյան տանը միայնակ գտնվելու ժամանակ լսելով դռան թակոց, առանց նայելու բացել է այն և մտել լոգարան: Հետևից բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքով փակել իր բերանը, գլուխը հարվածել լոգարանի պատերի սալիկներին, որից հետո իրեն տարել է ննջասենյակ և փորձել բռնաբարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ  2018 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը բռնաբարության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին բերման է ենթարկվել Հ. Շ.-ն և ձերբակալվել:

Նույն օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով Հ. Շ.-ի պաշտպանի բողոքը՝ ձերբակալման ոչ իրավաչափ լինելու և անհապաղ ազատ արձակելու մասին, բավարարել է այն և Հ.Շահբազյանին ազատ արձակել:

2018 թվականի նոյեմբերի 1-ին Հ. Շ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: Ըստ դատախազությունից ստացված պատասխանի՝ Դատարանը այդ որոշմամբ նաև գտել է, որ այլընտրանքային խափանման միջոց գրավը չի կարող չեզոքացնել մտավախությունը, որ Հ. Շ.-նը, փաստացի գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Նոյմեբերի 6-ին սակայն, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Հ.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, և գրավի չափ է սահմանել 500.000 ՀՀ դրամը, որը նույն օրը մուծվել է, և Հ.Շ.-ն ազատ է արձակվել:

Վերջինիս շահերի պաշտպանը նաև միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ խնդրելով անհրաժետությունը վերանալու հիմքով վերացնել մեղադրյալ Հ.Շ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

«Նկատի ունենալով, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Հ. Շ.-ի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու որպես բացառիկ երաշխիք հանդիսանում է կալանավորման ձևով ընտրված խափանման միջոցը, իսկ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու պարագայում մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ կեղծել, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ կամ այլ ճանապարհով և խուսափել քրեական պատասխանատվությունից, ինչը կհակասի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ինչպես նաև հաշվի առնելով նրան մեղսագրվող արարքի բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը՝ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել մեղադրյալ Հ. Շահնազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ պաշտպան Էդգար Թումասյանի ներկայացած միջնորդությունը ամբողջությամբ մերժելու մասին»,- հայտնում են դատախազությունից:

Նոյեմբերի 16-ին դատախազի կողմից վերաքննիչ բողոք է բերվել խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Ամենաշատ