News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Որ այդ մարդիկ մտել էին Վեհարան, որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու նրանք մինչեւ հիմա էնտեղ չեն, որովհետեւ ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է բերել այնտեղից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է օրենքով ապահովել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը՝ տրամադրելով թիկնազոր:

«Իսկ ինչո՞ւ այս ընթացքում էլ չեն մտել Վեհարան, որովհետեւ ոստիկանությունը նախորդ փորձը հաշվի առնելով, ապահովել է, որ նրանք չմտնեն այնտեղ: Կաթողիկոսի ճանապարհը փակել են, բա ինչի՞ մինչեւ հիմա այդ ճանապարհը փակված չէ: Որովհետեւ ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել:

Հիմա այն օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության մասին օրենք: Հիմա մենք համարում ենք, որ ակթողիկոսը պետական բարձրաստիճան պաշտոնյա՞ է:

Մենք համարում ենք, որ Հայ առաքելական եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ մենք ասենք, որ մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, հիմա անհրաժեշտություն է առաջացել, որ նա թիկնազորով շրջի՞: Այդ մարդիկ մտածում են, որ դրանով եկեղեցու հեղինակությանն են ծառայո՞ւմ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նրան, որ այդ օրինագծի չընդունվելուց հետո ՀՀԿ-ական պատգամավորները ցուցադրաբար դուրս եկան դահլիճից. «ՀՀԿ-ականները խռովում դուրս են գալիս դահլիճից, բայց էսքան տարի ինչի՞ այդ օրենսդրությունը չէիք ընդունում:

Բա էդ ո՞ւմ իշխանության տարիներին էին ձեր իսկ նշած աղանդները տարածքում գտել Հայաստանում: Թե՞ 6 ամսվա ընթացքում է այդ ամենը տեղի ունեցել:

Կամ էլ հայտարարում են, թե այդ «նոր Հայրապետ» շարժումը հրահրել է իշխանությունը: Հերիք է, եկեք ուղիղ ասենք, որ դա արտահայտությունն է եկեղեցու ներքին խնդիրների: Որեւէ մեկը մտածում է, որ վարչապետը պետք է մտնի, եկեղեցու ներսում հարաբերություններ կարգավորի՞»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա խոսեց ՀՀԿ-ականների մեկ այլ օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջրկվում էր արգելել եկեղեցու տարածքներում բողոքի ակցիաների անցկացումը. «Հիմա եկել ասում են՝ եկեք ցույցը օրենքով արգելենք: Բայց հենց արգելենք, կասեն՝ դրա համար էիք եկել իշխանության, որ արգելեք: Կասեն՝ «այսօր եկեղեցու դիմաց եք արգելում, վաղը կառավարության դիմաց եք արգելելու, մենք գիտեինք, որ բան չի փոխվել»: Մանկամիտ քաղաքականություն են վարում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ