News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը եւ Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը եւ զարգացման ծրագրերին։

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը մեր երկրում, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների շարունակական ներգրավումը Հայաստանի տնտեսությունում եւ կառավարման առաջադեմ մշակույթի ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական եւ աշխատանքային չափանիշների պահպանման կարեւորությունը: Գյունթեր Պիլարսկին, կարեւորելով Նիկոլ Փաշինյանի նախանշած ստանդարտների դերը, նշել է, որ ընկերությունը շարունակաբար աշխատում է գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ  Գյունթեր Պիլարսկուն պատկանող «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը հանդիսանում է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 75% բաժնեմասերի սեփականատերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ