News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքը «որոշված հարց» է, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Reuters- ին:

«Ես չեմ կարող այն չեղարկել»,— ասել է նա:

Նա նշել է, որ Անկարային ավելի շատ զենք է պետք: «Ես կնախընտրեի եմ իմ դաշնակիցներից գնել», -նշել է նախարարը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ  Էրիկ Պահոնը հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում է Կոնգրեսի հետ, թե ինչ կարելի է առաջարկել Թուրքիային ռուսական C-400-ի փոխարեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվել էր զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վարկային պայմանագիր: Բացի այդ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Թուրքիայում C-400-ի արտադրության զարգացման տեխնոլոգիական համագործակցության մասին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն դեմ են արտահայտվել գործարքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ