News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մեքսիկայի հետ սահմանին զինվորականներին միգրանտների բուժզննություն անցկացնելու իրավունքի տրամադրման հնարավորությունը, հաղորդում է Gazeta.ru-ն`վկայակոչելով Reuters-ին:

Ինչպես գործակալությանը հաղորդել են ամերիկացի պաշտոնյաները, առաջարկը դեռեւս նախագիծ է: Նշվում է, որ զինվորականները ներգրավված կլինեն հիվանդության կամ վնասվածքի ախտորոշման համար միայն այն դեպքում, եթե մաքսային կամ սահմանային ծառայությունների աշխատակիցները գերծանրաբեռնված լինեն:

Այս առաջարկը կընդլայնի Պենտագոնի առաքելությունը, որը նախկինում հայտարարել էր, որ ուղղակիորեն չի շփվի միգրանտների հետ:

Թրամփը դեռեւս չի ստորագրել այս հրամանագիրը:

Հայտնի է, որ Մեքսիկայի հետ սահմանին զինծառայողների թիվը կարող է հասնել 5,8 հազարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news