News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:

BeeTV հավելվածում, որն արդեն իսկ ունի ավելի քան 150 հազար ներբեռնում, այժմ կգործի հարուստ տեսադարան, հեռուստաալիքների գնման հնարավորություն, մինչեւ 7 օր catch-up, հաղորդումների հիշեցում եւ բազմաթիվ այլ հնարավորություններ: Այդ ամենը հասանելի է  Beeline-ի գործող եւ նոր բաժանորդների համար:

Beeline բաժանորդները կարող են ներբեռնել BeeTV բջջային հավելվածն iOS  կամ Android համակարգերի համար եւ վայելել հեռուստատեսությունն ամենուր։ Իսկ միանալով COMBO փաթեթին՝ բաժանորդները հնարավորություն կունենան դիտել ավելի քան 100 հեռուստաալիք նաեւ իրենց հեռուստացույցով: Ավելին, բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից, ինչպես նաեւ իրենց տարածաշրջանին հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որեւէ հավելյալ սարքի: 

«Beeline-ը որակապես բարելավել է կոնվերգենտ ծառայությունների առաջարկը՝ միաժամանակ տրամադրելով 4 ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված Ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ հեռուստատեսություն։ Այժմ բաժանորդները կարող են օգտվել BeeTV-ի ժամանակակից դիզայնից ու հնարավորություններից ինչպես սմարթֆոնով, այնպես էլ նոր հզոր հեռուստատեսային ընդունիչով, որը թույլ է տալիս հավելյալ հեռուստաալիքներ ձեռք բերել, դիտել հանրային ալիքներ եւ YouTube-ի վիդեոներ, նույնիսկ եթե տվյալ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

BeeTV բջջային հավելվածի բոլոր հնարավորություններից կարող են օգտվել Smart, Neo Max եւ COMBO բաժանորդները, իսկ BeeTV-ն տանը դիտելու համար անհրաժեշտ է միանալ COMBO փաթեթներից որեւէ մեկին: Ի դեպ, նոր COMBO մարզային առաջարկին միանալով՝ բաժանորդները կստանան բջջային ծառայություններ, մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ եւ հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ