News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի երեկոյան Բելգիայի Նիվել քաղաքի մոտակայքում 400 հոգու մասնակցությամբ նավթամշակող գործարանի տարածքում, որը մի քանի օր շարունակ արգելափակում է դիզելային վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» շարժումը,  անկարգություններ են տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով RTBF հեռուստաալիքին:

«Ամենաթեժ պահին մոտ 400 մասնակից կար: 120 ոստիկան էր ուղարկվել...եւ չնայած դա դեռ վերջնական արդյունքը չէ, գործողության ավարտի ժամանակ 30 մարդ ձերբակալվել է, մի քանի ավտոմեքենաներ, հեռախոսներ կալանավորվել: Տեսնենք, թե ում հետ գործ ունենք, որքան են ռեցիդիվիստները, հայտնի են արդյոք այդ մարդիկ: Հիմա դեռ 5-ն են պարզվել, որոնք հայտնի են իրավապահներին», - լրագրողներին ասել է Էնոյի նահանգապետ Տոմմի Լեքլերքը:

Հեռուստատեսության տվյալներով, իրադարձություններին մասնակցում էին շատ ավելի քիչ «դեղին բաճկոններ», սակայն շատերը թաքցնում էին իրենց դեմքը, ովքեր միացել էին ցուցարարներին, հատկապես ոստիկանների հետ բախումների եւ անկարգությունների համար:

Նրանց դեմ քարեր, մետաղյա ձողեր եւ պայթուցիկ նյութերով շշեր են նետվել: Ծայրահեղականները լավ պատրաստված էին եւ կարողացել են անգամ լազերի օգնությամբ ստիպել ոստիկանության ուղղաթիռին հեռանալ:

RTBF-ը նշում է, որ հարձակման հետեւանքով իրենց օպերատորը վիրավորվել է, իսկ հեռուստաալիքի մեքենան քարերից վնասվել:

Ֆրանսիայից Բելգիա տարածված հզոր բողոքի շարժումը ուղղված է վառելիքի, հատկապես դիզելային վառելիքի գնի բարձրացման դեմ: Գործողությունների ընթացքում մասնակիցները դեղին լույսն անդրադարձնող բաճկոններ են հագնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ