News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այն, ինչ տարիներով կատարվել է փոքր հէկ-երի ոլորտում, այլ բառով, քան այլանդակություն, չի կարելի անվանել: Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Ենթադրենք թույլտվություն ունեն X քանակի ջուր օգտագործելու, բայց 3-4 անգամ ավելի շատ են օգտագործում: Ունենք դեպքեր, երբ հէկ-ից ջուրը որեւէ ձեւով չի վերադարձվում գետ կամ ջրանցք, այլ գնում կորչում է: Ախուրյան եւ Եղեգիս գետերի վրա կատարվողը լրջագույն լրջագույն վերանայման եւ իրավապահ համակարգի ներգրավման ու ուսումնասիրման կարիք ունի»,-հայտարարեց Միրզոյանը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ փոքր հեկ-երում հայտնաբերված խախտումներով մեկ ամբողջական քրեական գործ է հարուցվել, այդ թվում ջրաչափերի բացակայության հետ կապված: Նա նշեց, որ անկախ քրեական գործից, այսօր հնարավոր է որոշակի ձեւով պարզել, թե X քանակի էլէկտրաէներգիա արտադրելու համար որքան ջուր է անհրաժեշտ եւ հետագայի համար կարգավորել խնդիրը:

Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ ուսումնասիրություն են իրականացրել «Արտաշատի» ՋՕ-ում եւ խախտումներ են հայտնաբերել, այդ թվում նաեւ գյուղացիներից գումարներ են հավաքել, սակայն մուտք չեն արել բյուջե:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրություններ անել նաեւ մյուս ՋՕ-ներում եւ փաստերը ներկայացնել իրավապահ մարմիններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ