News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր` նոյեմբերի 22–ին, մասնակցել է  Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 25-ամյակի առթիվ ՀՀ կենտրոնական բանկի կազմակերպած միջոցառմանը:

Միջոցառման շրջանակում Նիկոլ Փաշինյանն այցելել է պատկերասրահի որմնանկարների դահլիճում բացված ցուցահանդես, որտեղ ներկայացված են 1994 թ. առ այսօր ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամներն ու թղթադրամները, այդ թվում նաև՝ 2018թ. թողարկման ՀՀ երրորդ սերնդի թղթադրամները:

Այնուհետև տեղի է ունեցել «Հայոց պետականություն. ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման արարողություն: Նամականիշը մարել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Այն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք և տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30000 տպաքանակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ