News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը մտադիր է տապալել առաջիկա ընտրությունները։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀՇ համահիմնադիր, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը։

«Որովհետեւ նա շատ լավ հասկանում է՝ եթե խոսում էր 80–90 տոկոսի մասին, հիմա ինքը լուրջ խնդիր է ունենալու արդեն դեկտեմբերին մեծամասնություն ունենալու համար։ Դրա համար սեղանը պետք է շուռ տալ։ Սա է իր պարզունակ ծրագիրը, իր անակնկալը։ Սա մարտահրավեր է մեր պետականությանը. Նիկոլ Փաշինյանը տապալում է առաջիկա ընտրությունները. չի հաջողվելու դա իրեն»,–ասաց նա։

Ընտրությունները տապալելու մեխանիզմը, Շահնազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի ծրագրած Մեծ երթն է Երեւանում։ 

«Վաղը աշխատանքային օր է, դպրոցներում կան դասեր եւ ինչո՞ւ է այդպես բացահայտ ձեւով վարչախումբը գնում օրենքների ոտնահարման։ Դրանից հետո ԿԸՀ–ն, ուզի, թե չուզի, պետք է արձագանքի իշխանության թույլ տված այդ աղաղակող ապօրինություններին եւ, ուզի, թե չուզի, առնվազն պետք է քննարկվի Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարած քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցելու եւ չմասնակցելու հարցը։ Այն, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո, մեծ երեւակայություն պետք չէ ունենալ, որպեսզի հասկանալ՝ ինչ կարգախոսներ առաջ կքաշեն, թե նախորդ հանցավոր իշխանությունները ուզում են արգելել, որ մենք մասնակցենք առաջիկա ընտրություններին, կհավաքի ամբոխ  եւ ամբոխով կպայքարի իր իսկ ստեղծած խնդրի դեմ. այն, ինչին մենք ականատես ենք եղել»,–ասաց Դավիթ Շահնազարյանը։

Փաշինյանը ամեն ինչ արեց, որ ընտրությունները դեկտեմբերին անցկացվեն, բայց, Շահնազարյանի համոզմամբ, իրենք հասկացան, որ քաղաքական գործընթացում անելիք չունեն. «Ինչ է պետք անել դրա համար. պետք է նորից վերադառնալ ամբոխահաճությանը, դիմել ամբոխի օգնությանը։ Դրա համար սկսեցին օրենքի, քարոզարշավի կանոնների այդ պարբերական խախտումները, երբ պաշտոնապես քարոզարշավը չի սկսվել, բայց դա քիչ է։ Նա ուզում է ընտրությունները դարձնել ամբոխավարական գործընթաց, որովհետեւ չի լինի քաղաքական բանավեճ, կլինի մէկ հոգււ կարծիք, մեզ ծանոթ ամբոխահաճո հռետորաբանություն եւ, ինչու չէ, նույնիսկ տապալել ընտրությունները եւ Հայաստանը գցել արդեն Սահմանադրական խոր ճգնաժամի մեջ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ