News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընդհանուր հայտարարագրում պետությունը կատարում է, որպեսզի հետո հարկի 18-65 տարեկան քաղաքացիներին։ Այս մասին  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող  «Երկրի հարցը» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

«Ընդհանուր հայտարարագրումը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության  18-65 տարեկան յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայացնի հայտարարագրում։ Աշխարհի ոչ մի երկրում , որտեղ գործում է այդպիսի հայտարարագրում, դա չի արվում հենց այնպես, սա պետության կողմից ծախս է, որը պետությունը կատարում է, որպեսզի հետո հարկի կամ տեսնի քաղաքացու եկամուտը։ Իսկ գիտե՞ք՝ ինչի պետք է տեսնի։ Առաջինը այն էր, որ 18-65 տարեկանը պետք է ցույց տա իր եկամուտը, որ հարկվի՝ անկախ նրանից արտագնա աշխատանքի մեկնածն է, թե ուրիշ մեկն է։

Այս գաղափարը, ՀՀԿ–ականի կարծիքով, չպետք է առաջանար, երբ կառավարությունը բարեկեցությունը բարձրացնելու ոչ մի քայլ չի կատարել։

ԱԺ փոխխոսնակը նաեւ անդրադարձավ նպաստառուների հարցին. «Փաշինյանն էլ երեկ ասում էր, որ սկզբունքը պետք է փոխվի, որ յուրաքանչյուր երեխա ունեցողի կտան նպաստը, իսկ այս համակարգը վատն է։ Մենք այսօր 105 հազար ընտանիք նպաստ ստացող ունենք։ Դուք պատկերացնո՞ւմ եք նպաստը տան այն ընտանիքներին, որոնք երեխա ունեն։ Սամվել Ալեքսանյանի երեխաներն էլ են նպաստ ստանալո՞ւ»,–զարմացավ նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի գաղափար, որի համաձայն, 2020 թվականից  եկամտային հարկի (23 տոկոս) պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: Այսինքն սրանով պետք է հարկվեն նաեւ դրսից եկող մասնավոր տրանսֆերտ ստացողները, հասարակ գյուղացիները, բոլոր ինքնազբաղված անձինք:

Այդ նպատակին է ուղղված նաեւ ID-քարտերը կուտակիչ դարձնելու մեխանիզմը, որը թույլ կտա պարզել, թե որքան են կազմում մարդու եկամուտները, որից էլ հարկ կգանձվի: Ըստ էության, մարդիկ պետք է ինքնուրույն հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ վճարեն եկամտային հարկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ