News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը 5 մլն եվրո կտրամադրի՝ աջակցելու համար այս տարվա Նոբելյան մրցանակակիրներին՝ վիրաբույժ Դենի Մուկվեգեին եւ իրավապաշտպան Նադի Մուրադին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիությունում մենք հիանում ենք Դենի Մուկվեգեի եւ Նադի Մուրադի արիությամբ ու անխոնջ աշխատանքով։ Նրանք, կարելի է ասել, վտանգի տակ են դնում իրենց կյանքը։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց գործին եւ բոլոր այն մարդկանց, ում նրանք ներկայացնում են»,- ասել է Ֆեդերիկա Մոգերինին։

Նշվում է, որ 1 մլն եվրոն կգնա Մուրադի հիմնադրամին, որ ստեղծվել է նրա հայրենի քաղաք Սինժարայի վերականգնման համար։ Մնացած գումարը կտրամադրվի Մուկվեգեի աշխատանքին եւ Կոնգոյում սեռական բռնության զոհերի աջակցման նրա ծրագրերին։

Նոբելյան հանձնաժողովի կողմից մրցանակակիրներին տրվող դրամական պարգեւը 2018թ․ կկազմի 9 մլն կրոն (1,02 մլն դոլար)։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա Նոբելի մահվան օրը, դեկտեմբերի 10-ին՝ Օսլոյում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ