News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մենք պետք է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձրացնենք նոր մակարդակի եւ ԵՏՄ-ի, եւ ՀԱՊԿ-ի, նաեւ երկկողմ մակարդակով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին՝ նշելով. «ՀԱՊԿ-ում բուռն քննարկումներ են տեղի ունենում, որի իմաստը անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է: Օրինակ, դուք գիտե՞ք, թե ՀԱՊԿ-ն մեր նկատմամբ ինչ պարտավորություն ունի, մենք իր նկատմամբ ինչ պարտավորություն ունենք: Մեզ համար այնքան էլ ընդունելի չէ եւ պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրին: Սա լուրջ մարտահրավեր է եւ մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ, շիտակ քննարկել, որպեսզի մենք մեր անելիքները իմանանք: Իմանանք՝ ում վրա պիտի հույս դնենք, ում վրա՝ չդնենք»:

Այդուհանդերձ, Փաշինյանը հայտարարեց, որ ընդհանրապես ՀՀ քաղաքականության տրամաբանությունը պետք է լինի այն, որ մեր հույսը դնենք մեզ վրա, իսկ դրա համար պետք է ուժեղանանք:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրության հարցում լուրջ հակադրություն է առաջացել անդամ երկրների միջեւ: Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ղեկավարների հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն հանդիպել էր Ադրբեջանի դեսպանի հետ եւ քննարկել ՀԱՊԿ ղեկավարների փակ հանդիպումը, ինչից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լուկաշենկոն պետք է բացատրություններ տա այդ քայլը կատարելու համար: Դրան ի պատասխան՝ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Փաշինյանը հավանաբար իրեն միջազգային դատախազի տեղ է դրել»:

ՀԱՊԿ-ի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ որոշում կկայացվի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ