News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը


Մեր դիրքորոշումն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձեւակերպումները, այն ինչում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետեւ մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Քոչարյանին մեղսագրված արարքները իրենց առանձին մասերով վերցված՝ ե՛ւ ձեւական, ե՛ւ բովանդակային առումով չեն համապատասխանում Սահմանադրությանն ու օրենքներին»,–նշեց նա։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Որպես մեղադրող կողմ հանդես է գալիս գլխավոր դատախազը։ Հարցին, թե ինչու է հենց ինքը մասնակցում նիստին, քանի որ նախկինում նման նախադեպ չի եղել, Դավթյանը պատասխանեց, որ ինքն է այդպես նպատակահարմար գտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իշխանությունը ստոր կեղծիքների է դիմել». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել
Իսկ իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է...
Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է. Արայիկ Հարությունյանը՝ «Մարտի 1»-ի մասին
Վերջնական որոշումը կլինի «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարում...
ՍԴ որոշումը չի կարող գործադրվել, քանի որ այն չի կայացրել անկախ մարմինը. Տիգրան Եգորյան
Նա նշեց, որ գործի քննության ընթացքում ՍԴ–ն անտեսել է իր և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված` Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդությունը…
Քոչարյանի մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը. դատախազ
Գևորգ Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանական կողմի միջնորդությունը, համաձայն որի, պետք է Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից...
Արամ Վարդեւանյանը մեկնաբանում է, թե ինչու պետք է ՍԴ որոշումից հետո Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվի
Մայիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան...
Քանի դեռ վերացված չէ օրենսդրական բացը Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արամ Օրբելյան
Քոչարյանին նկատմամբ որևէ խափանման միջոց չպետք է կիրառվի...