News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ամուսնու՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ընկերակցությամբ չորեքշաբթի վառել է Ամերիկայի գլխավոր ծննդյան եղեւնու լույսերը, որը տեղադրված է Սպիտակ տնից ոչ հեռու պուրակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախագահական զույգը հայտնվել է զրահապատ ապակուց պատնեշի մոտ, որի հետեւում տեղադրված էր նախագահական խորհրդանիշով ամբիոնը: Թրամփը հագել էր իր համար ավանդական սեւ երկար վերարկու, Մելանյան ամբողջությամբ սպիտակ հանդերձանքով էր՝ վերարկուն, բարձր օձիքով սվիտերը, ձեռնոցները սպիտակ էին:

«Բոլորին մաղթում եմ երջանիկ Սուրբ ծնունդ: Դա մենք պետք ուղղակի միասին ասենք՝ երջանիկ-երջանիկ Սուրբ ծնունդ: Ձեզ հետ լինելը հրաշալի է: Եկեք վառենք եղեւնու լույսերը: Դա կանի առաջին տիկինը»,- միանգամից գործի է անցել Թրամփը:

Դրանից հետո նա սկսել է հետադարձ հաշվարկը 10-ից 1, որին աջակցել են արարողության հյուրերը: Հաշվարկի վերջին Մելանյան սեղմել է կոճակը, եւ նույն պահին վառվել են նրանց հետեւում տեղադրված եղեւնու լույսերը, որը պսակում էր քառանկյուն ոսկե աստղը:

Նախագահական զույգն այնուհետեւ նստել է առաջին շարքում եւ դիտել ծննդյան թեմայով արտիստների ելույթը: Թրամփը ժամանակ առ ժամանակ ճոճվում էր երաժշտության տակտի ներքո, իսկ երբ վարողը հանկարծ հայտարարել է, որ ինքն ու բոլորը սիրում են Ամերիկան եւ անձամբ Թրամփին, ներկաները ծափահարել են, ոտքի կանգնել, ինչից հետո Թրամփը եւս ոտքի է կանգնել եւ ի պատասխան ձեռքով թափահարել: Երբ համերգային մասն ավարտվել է, ՆԳ նախարար Ռայան Զինկեն Թրամփին դիմելով հայտարարել է. «Ահա այն մարդը, որը Ծննդյան տոնը հետ բերեց Ամերիկա»:

Ի պատասխան նրան շնորհակալություն հայտնելով՝ ԱՄՆ նախագահը դիմել է արարողության հյուրերին: Նա շնորհակալություն է հայտնել ազգային պարկերի հիմնադրամի աշխատակիցներին, արտիստներին, ուսանողներին, որոնք այս պուրակում 56 եղեւնիների զարդարման էսքիզների հեղինակն էին: Այս թիվը խորհրդանշում է ԱՄՆ նահանգների եւ տարածքների քանակությունը: Թրամփը նաեւ հակիրճ հիշեցրել է տոնի պատմությունը:

«Մենք մեկ ամերիկյան ընտանիք ենք: Մենք միասին ենք տանջվում, միասին ապաքինվում, եւ մենք մշտապես միասին առաջ կմղվենք: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներ է: Մենք աշխարհում լավագույնն ենք: Եվ չկա մեկը, որ կմոտենա մեզ»,- հայտարարել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ