News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է ՕՊԵԿ-ին առաջարկել նվազեցնել նավթի օրական արդյունահանումը՝ տեղեկացնում է NTN24-ը։

Մադուրոն նշել է, որ միայն վերջին 15 օրվա ընթացքում վենեսուելական նավթի գինը 18 դոլարով ընկել է։ «Վենեսուելան դեկտեմբերի 6-ին ՕՊԵԿ+-ին իր նոր նավթային համաձայնագիրը վավերացնելու եւ նավթի արդյունահանումը կրճատելու, շուկաները համակարգելու եւ չափավոր գները պահպանելու առաջարկություն կուղարկի»,- ասել է երկրի ղեկավարը։

Նավթի գները նոյեմբերին կտրուկ ընկել էին։ Հոկտեմբերի սկզբին Brent նավթի գինն ընկել էր 28 տոկոսով, WTI-ինը՝ 30 տոկոսով։ Նոյեմբերի 29-ին Brent նավթի գինը նվազել է մինչեւ 57,78 դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ