News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում  Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանեց ՀԿԵ եւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:

«Աղմուկը կա, բայց ապացույցներ չկան:     Ես կողմնակից եմ, որ ամեն ինչ իրավական դաշտում տեղի ունենա: Հանցագործություն կա, հետաքննություն անցկացրեք, գնացեք դատարան: Միայն դատարանի որոշումից հետո կարելի է խոսել մեղքի մասին:   Գոյություն ունի անմեղության կանխավարկած:        Երբ հակառակն է արվում, դա բոլորին վախեցնում է , փոխում է սոցիալական ուղղվածությունը եւ ներդրումային կլիման», - ասաց ՌԴ առեւտրային ներկայացուցիչը:

Բաբկոն նշեց, որ 2 օր առաջ մասնակցել է Սանահինի կայարանում ՀԿԵ կողմից կռուցված մանկապարտեզի բացմանը, որում 23 մլն դրամ է ներդրվել:  

«Ուրախալի է նայել երեխաներին, որոնք ունեն այն, ինչ չունեին առաջ. Խարխլված շենքից հետո տաք տարածք, հիանալի խոհանոց: Նման բարեգործական օրինակները բազմաթիվ են: Ռուսական կապիտալով այլ ձեռնարկությունները նույնպես ակտիվ են, պարզապես չեն բարձրաձայնում: Հայաստանի տնտեսության կառուցվածքում շատ բան տարբեր ոլորտներում կախված է ռուսական ընկերություններից», - ասաց Բաբկոն:

Անդրադառնալով «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը՝ նա նշեց, որ առաջին հերթին պետք է պարզել, թե ինչպես է երկրի ներսում գազի գինը կրկնակի անգամ աճում:

«Ողջունում ենք հակակոռուպցիոն միջոցառումները, բայց ամեն ինչ պետք է իրավական մակարդակում լինի», - ընդգծեց Բաբկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ